Վճարված գումարի վերադարձի քաղաքականություն
Ներածություն
Մեր կայքում հայտարարված ծառայությունները (դասընթաց, սեմինար, միջոցառում, այլ ծառայություն) ենթադրում են դրանց դիմաց վճարում բանկային փոխանցման միջոցով (մեր կայքի առցանց վճարման համակարգի միջոցով կամ Ձեր կողմից նախընտրած այլ եղանակով):
Նախապես կատարած վճարումը ամրագրում է Ձեր տեղը դասընթացին/միջոցառմանը։ Լավագույն արդյունք և ծառայության որակ ապահովելու համար մեր ծրագրերին մասնակիցների քանակը սահմանափակ է, դա մեր կազմակերպության սկզբունքն է։ Ձեր վճարումը մենք ընդունում ենք՝ որպես մեր դասընթացներին/միջոցառումներին մասնակցելու Ձեր մտադրության լրջության ապացույց։
Պայմաններ և ժամկետներ
Եթե վճարումից հետո Դուք ինչ-ինչ պատճառներով չեք կարող մասնակցել, ապա վճարման հետ վերադարձը հնարավոր է միայն մեկնարկից 10 օր առաջ և 10% պահումով։ Դասընթացի կամ միջոցառման մեկնարից 9 և պակաս օր առաջ չեղարկելու դեպքում կամ դասընթացի մեկնարկից հետո գումարը ենթակա չէ հետ վերադարձի։ Սա ընդունված քաղաքականություն է նմանատիպ ծառայությունների դեպքում. Ձեզ համար դասընթացը կամ միջոցառումը սկսվում է կոնկրետ օրը, իսկ մեզ համար՝ շատ ավելի վաղ, և ենթադրում է մեր թիմի նախախատրաստական զգալի ջանքեր և կազմակերպության կողմից արված նախնական ծախսեր։ Բացի այդ, Ձեր չեղարկումը անհնար է դարձնում կարճ ժամկետում Ձեր փոխարեն այլ մասնակցի ներգրավումը։
Վերադարձի եղական
Մեր կայքի առցանց վճարման համակարգի միջոցով քարտերով (Arca, Visa, Master) կամ բանկային փոխանցման եղանակով մեր հաշվեհամարին կատարված վճարման չեղարկման դեպքում գումարը հետ կփոխանցվի 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում այն դրամային հաշվեհամարին, որը Դուք մեզ կտրամադրեք: Այլ եղանակով (քարտին, կանխիկ, այլ) գումարը հնարավոր չէ հետ վերադարձնել։
Այլ տեղեկություն
Մեր ծառայությունից օգտվելու Ձեր անհնարինության դեպքում Դուք նաև կարող եք առկախել վճարած գումարը (նախապես գրավոր մեզ տեղեկացնելով) և հետագայում օգտվել նույն ծառայությունից կամ վճարված գումարի չափով որևէ այլ ծառայությունից։
Եթե մեր ծառայությունից օգտվելը անհնարին է դարձել մեր պատճառով, ապա բոլոր վճարված գումարները ենթակա են ամբողջությամբ հետ վերադարձի։