Ներածություն
Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը:
Տեղեկությունների գաղտնիություն
Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն կարող տրամադրվել երրորդ կողմի:
Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները։
- Անուն-ազգանուն, էլփոստի հասցե, հեռախոսահամար, երեխայի/ների տարիք, բնակության վայր։
- Կայքում Ձեր կատարած վճարումների պատմությունը, նախընտրած նպատակների ցանկը:
- Մեզ հետ նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:
Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես տեղական Arca և միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:
Տեղեկությունների օգտագործում
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալ նպատակների համար.
- Ձեր հայցած ծառայության ապահովում.
- մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում.
- անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլփոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.
- վճարումը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում։