Back

Ներածություն

Օգտվելով մեր կայքի (parenting.am) վճարման համակարգից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք:  

«Ծնողի դպրոց», «Մենք», «Մեր», «Մեզ» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ (ՀՎՀՀ՝ 00224701) ««Ծնողի դպրոց» ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` Կազմակերպություն): «Դուք», «Ձեր», «Ձեզ» տերմինները վերաբերում են այս կայքն օգտագործողին կամ դիտողին: 

Կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»: 

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության:

Տեղեկությունների հավաստիություն

Դուք հավաստում եք, որ վճարման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են: 

Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլփոստով նամակ ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Իսկ Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները: Կազմակերպությունն իր հաճախորդներին կարող է ուղարկել հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ. 

  • Մեր ծառայություններից մեկից օգտվելու Ձեր նախնական հայտը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ տեղեկություն.
  • Մեր ծառայություններից մեկից օգտվելու Ձեր վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ տեղեկություն, վճարման հետ կապված խնդրի դեպքում՝ չեղարկման վերաբերյալ նամակ.
  • Մեր նորույթների, հայտարարությունների և միջոցառումների վերաբերյալ նամակներ (Դուք միշտ կարող եք պատասխանել նամակներին՝ խնդրելով հանել Ձեր էլփոստի հասցեն Մեր տվյալների բազայից և դադարել ստանալ դրանք):

Հղումներ

Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք Կազմակերպության վերահսկողության տակ չեն: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք parenting.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք՝ սեղմելով parenting.am-ում տեղադրված ներքին կամ արտաքին հղումները: 

Առցանց վճարման հետ կապված խնդիրներ

Առցանց վճարման հետ կապված որևէ խնդրի կամ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել Մեզ հետ հետևյալ էլփոստի հասցեով՝ info@parenting.am կամ +374 94 224 223 հեռախոսահամարով:

Կայքի պատասխանատվությունը

Կայքում կատարված Ձեր վճարումը համարվում է ընդունված, եթե Ձեր էլփոստին Մեր կողմից ուղարկվում է վճարումը հաստատող նամակ, որում նշված են վճարման բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից վճարումը համարվում է կատարված:

Վճարման կատարումից սկսած՝ Ձեր վճարած գումարն անցնում է Կազմակերպության տնօրինության տակ։

Կազմակերպությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել վճարումն ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, կանխել, հաղթահարել կամ դրանցից խուսափել:

Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավերական համարվել: