Target audiences
- ունեն վաղ (9-12 տ․) և ուշ դեռահասության (13-18 տ․) երեխաներ և ուզում են համոզվել, որ կիրառում են դաստիարակության առավել գրագետ, առողջ հմտություններ՝ ի շահ բոլոր կողմերի
- ունեն խնդիրներ երեխայի հետ փոխհարաբերություններում, ուզում են փոփոխություններ և պատրաստ են սկսել իրենցից․
- գիտակցել են, որ հիմնական խնդիրները հաղորդակցման ոչ արդյունավետ ձևերի մեջ են և կարիք ունեն նոր հմտությունների, նոր գործիքների՝ հարմար ու աշխատող հենց իրենց և իրենց երեխաների համար
- մշտապես ինքնազարգանում, ինքնակրթվում են, աշխատում են անձնային աճի վրա։
Դասընթաց՝ 10+ տարեկան դեռահասների ծնողների համար
● Եթե ուզում եք ավելի լավ հասկանալ ձեր դեռահասին ու ավելի դրական հարաբերվել նրա հետ,
● Եթե զգում եք, որ կորցնում եք նախկին ջերմ ու ամուր կապը նրա հետ,
● Եթե թվում է, թե չեք ճանաչում նրան, նրա վարքը նոր է ու ոչ միշտ ցանկալի ձեզ համար,
● Եթե չգիտեք՝ ինչպես ճիշտ արձագանքել նրա հուզական վարքագծին, մտքերին, զգացմունքներին, տագնապներին,
● Եթե ուզում եք թողնել ձեր վախերը, բարկությունը, հուսալքությունը,
✓ Հրավիրում ենք մասնակցելու Ծնողի դպրոցի «Մեր տանը դեռահաս կա» 10+ տարեկան երեխաների ծնողների համար մշակված հեղինակային ծրագրի 6-րդ խմբին։
Թեմա 1. Դեռահասի տարիքային առանձնահատկությունները
Սովորում ենք ճանաչել մեր դեռահասի՝ տարիքով պայմանավորված առանձնահատկությունները, դեռահասության փուլին բնորոշ հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական փոփոխությունները, դրանց՝ մեր
արձագանքի աջակցող և վնասակար ձևերը։
Թեմա 2. Ինչպե՞ս հասկանալ դեռահասի հույզերը
Հասկանում ենք՝ ինչպես է դեռահասը ընկալում աշխարհն ու շրջապատող երևույթները, ինչ զգացմունքներ, հույզեր,
մտքեր, դիրքորոշումներ է նա ունենում: Սովորում ենք ակտիվ լսելու հմտությունները, հասկանում ենք դրա կարևորությունը հատկապես դեռահասի հետ շփման մեջ, սովորում ենք գրագետ արտացոլել նրա զգացմունքները՝ մեղմելով, այլ ոչ բարդացնելով նրա ապրումները։
Թեմա 3. Ինչպե՞ս խոսել, որ դեռահասը լսի
Սովորում ենք՝ ինչպես խոսել, որ դեռահասը լսի մեզ, ինչպես հրավիրել նրան համագործակցության, սովորում ենք խնդիրների համատեղ լուծման հմտությունները, ճանաչում ենք դեռահասի անցակնալի վարքին արդյունավետ
արձագանքելու եղանակները:
Թեմա 4. Այլընտրանք պատժին և արդյունավետ գովք / խրախուսանք
Հասկանում ենք պատժի վնասները, գտնում ենք այլընտրանքներ պատժին և արգելքներին, արտահայտում ենք մեր
բացասական հույզերը՝ առանց երեխային վիրավորելու, խոսում ենք մեր ակնկալիքներից և դնում ենք սահմաններ՝
առանց երեխային ճնշելու։ Սովորում ենք՝ երբ, ինչը, ինչքան և ինչպես գովել ու խրախուսել:
Թեմա 5. Ինչպե՞ս դարձնել դեռահասին ինքնուրույն
Հասկանում ենք ինքնուրույնության կարևորությունը դեռահասության շրջանում, խրախուսում ենք դեռահասի
ինքնուրույնությունը (ինքնուրույն վարվելը, մտածելը, որոշումներ կայացնելը), բացահայտում ենք՝ ինչն է մեզ խանգարում դադարել անել գործերը / կայացնել որոշումները դեռահասի փորախեն:
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 60 hours
- Skill level All levels
- Language Հայերեն
- Students 32
- Assessments Yes



