ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Մարաթոնը՝ առաջինն ու միակը իր տեսակի մեջ Հայաստանում, մշակվել է Ծնողի դպրոցի հոգեբանների կողմից՝ երեխաների, ծնողների և մանկավարժների հետ նրանց աշխատանքի բազմամյա փորձի և միջազգային լավագույն էքսպերտների աշխատությունների հիման վրա։
Մարաթոնի ընթացքում մեր հոգեբանները կօգնեն ձեզ տեսնել ու ճանաչել ձեր ռեսուրսները՝ որպես ծնող, ճանաչել ձեր երեխաներին, ստեղծել նրանց հետ վստահելի, խորը, ջերմ փոխհարաբերություններ և, ի վերջո, վայելել մարդ մեծացնելու և դաստիարակելու բերկրանքը։
Մարաթոնի 6 շաբաթների ընթացքում դուք․
- կսովորեք՝ ինչ բաղադրիչներից է կազմված երջանիկ մանկությունը,
- կվերանայեք երեխայի հետ շփման ձեր մեթողներն ու մոտեցումները,
- կզինվեք մեծ պաշար նոր՝ գործնական և արդյունավետ հմտություններով,
- կթողնեք ձեր վախերը, բարկությունը, հուսալքությունը,
- նորովի կգիտակցեք երեխա դաստիարակելու, սիրելու, երեխայի հետ շփումը լիարժեք վայելելու ձեր կարողությունները,
- կդառնաք ավելի երջանիկ ծնող ու կմեծացնեք երջանիկ երեխաների։
Թեմա 1. Հույզեր և հուզական գրագիտություն
- Սովորում ենք ճանաչել, ընդունել ու հասկանալ երեխայի հույզերը, տեսնել նրա անցանկալի վարքի հետևում թաքնված զգացմունքները․
- Սովորեցնում ենք մեր երեխային ճանաչել ու գլուխ հանել սեփական հույզերից, գտնել դրանք արտահայտելու ապահով, ընդունելի ձևեր․
- Գտնում ենք այլընտրանքներ երկար ճառերին ու խրատներին․
- Սովորում ենք ճիշտ լսել ու արձագանքել երեխային, որպեսզի կառուցենք նրա հետ արդյունավետ փոխհարաբերություններ։
Թեմա 2. Ինչպե՞ս խոսենք, որ երեխան լսի մեզ
- Հասկանում ենք՝ ինչու երեխան չի լսում մեզ և ինչու հազար անգամ ասելը, խնդրելը, սաստելը չեն օգնում՝ հրավիրելու երեխային համագործակցության․
- Սովորում ենք երեխայի հետ խոսելու այնպիսի հմտություններ, որ նա մեզ լսի և սկսի կատարել մեր խնդրանքները․
- Սովորում ենք խոսել նաև մեր զգացմունքներից, հասկանում ենք դրա կարևորությունը ու մեծ ուժը՝ երեխայի հետ դրական փոխհարաբերություններ կառուցելիս։
Թեմա 3. Այլընտրանք պատժին
- Հասկանում ենք պատժի վնասները և վերլուծում ենք հնարավոր այլընտրանքները․
- Սովորում ենք արտահայտել մեր բացասական հույզերն ու դժգոհությունը՝ առանց երեխային վիրավորելու․
- Սովորում ենք ներկայացնել մեր ակնկալիքներն ու սպասելիքները երեխայից՝ առանց նրան պարտավորեցնելու կամ ծանրաբեռնելու․
- Սովորում ենք, թե ինչպես և ինչու տալ երեխային ընտրության հնարավորություն․
- Սովորում ենք երեխայի հետ խնդրի համատեղ լուծման մեթոդները։
Թեմա 4. Գրագետ գովք և խրախուսանք
- Սովորում ենք ճիշտ, առողջ կերպով գովել և խրախուսել երեխային՝ գնահատականներ տալու փոխարեն․
- Ճանաչում ենք օգտակար և վնասող գովքի տեսակները․
- Զարգացնում ենք երեխայի մոտ առողջ ինքնագնահատական։
Թեմա 5. Ինչպե՞ս մեծացնել ինքնուրույն երեխա
- Սովորում ենք երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները ու դրանց հիման վրա զարգացնում նրա ինքնուրույնությունը․
- Սովորում ենք հարգել երեխայի ջանքերը և դադարել անել գործերը նրա փոխարեն․
- Սովորում ենք թույլ տալ երեխային ինքնուրույն գտնել հարցերի պատասխանները․
- Սովորում ենք թույլ տալ երեխային ինքնուրույն գտնել հարցերի պատասխանները․
Թեմա 6. Ազատում ենք երեխային «դերերից» և «պիտակներից»
- Սովորում ենք ճանաչել մեր երեխային կպցված «պիտակներն» ու նրան տված «դերերը» և գիտակցում ենք մեր «ներդրումը» այդ ամենի մեջ․
- Սկսում ենք կիրառել գրագետ հնարքներ՝ ցույց տալու մեր երեխային իր այլ՝ ավելի դրական, օգտակար կողմերը՝ ազատելով նրան իր դերերի ու պիտակների «ծանր» բեռից ու դրանց համապատասխանելու անրաժեշտությունից։
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 3 hours
- Skill level All levels
- Language English
- Students 275
- Assessments Yes



