Գիտակցված ծնողավարության այս ծրագիրը մշակվել է հատուկ երեխայի ծննդյանը սպասող զույգերի և նորածին երեխաների ծնողների համար՝ Հայաստանում առաջին և միակ
Ծնողի դպրոց գիտակցված և դրական ծնողավարության մասնագիտացված կենտրոնի հոգեբան, դասընթացավար Լուսինե Աղաբեկյանի կողմից՝ երեխաների և ծնողների հետ նրա աշխատանքի բազմամյա փորձի և միջազգային լավագույն էքսպերտների աշխատությունների հենքի վրա։
Ծրագրի 6 հանդիպումների ընթացքում հոգեբանը կօգնի․
- նախապատրաստվել ծնող լինելուն և երեխայի լույս աշխարհ գալուն,
- սովորել՝ ինչ բաղադրիչներից է կազմված երջանիկ մանկությունը և երջանիկ ծնողավարությունը,
- վերագիտակցել երեխայի հետ առողջ, վստահելի, ջերմ փոխհարաբերություններ կառուցելու մեթողներն ու մոտեցումները,
- մի կողմ թողնել ձեր բոլոր վախերը, տագնապները, անհանգստությունները,
- նորովի գիտակցել երեխա դաստիարակելու, սիրելու, երեխայի հետ շփումը լիարժեք վայելելու ձեր կարողությունները,
- դառնալ ավելի երջանիկ ծնող ու մեծացնել երջանիկ երեխաների։
Թեմա 1․ Հղիության շրջանի հոգեբանական առանձնահատկություններ
- Հղիության ապրման հոգեբանական ասպեկտները երեք եռամսյակների ընթացքում
- Պատրաստվում ենք կյանքի նոր փուլին և ընդունելու երեխային՝ որպես մեր կյանքի ու ընտանիքի նոր ու անբաժանելի մասին․
- Հոգեբանորեն պատրաստվում ենք ծննդաբերությանն ու երեխայի հետ կյանքին․
- Սովորում ենք ճանաչել մեր վախերը, տագնապները, անհանգստությունները, դրանց պատճառներն ու հետևանքները մեր և մեր երեխայի համար։
Թեմա 2․ Պատրաստվում ենք ծնող դառնալուն
- Մոր և երեխայի կապի ձևավորումը ներարգանդային շրջանում
- Սովորում ենք՝ ինչ է ծնող-երեխա կապը, ինչով է այն կարևոր․
- Սովորում ենք, թե ինչպես հասնել երեխայի հետ առողջ, ամուր և ներդաշնակ կապի՝ սկսած ներարգանդային շրջանից։
Թեմա 3․ Ինքանակարգավորման հմտություններ
- Սովորում ենք հղիության ընթացքում հաղթահարել մեր լարվածությունը, անհանգստություններն ու տագնապները
- Մարզում ենք ինքնակարգավորման և ինքնաջակցման հատուկ տեխնիկաներ ու հմտություններ, ինչպես նաև հետծննդաբերական ցավի կառավարման մեթոդներ
- Պատրաստվում ենք ներդաշնակ, հանգիստ հետծննդաբերական շրջան ունենալուն
ՀՅՈՒՐ-ՄԱՍՆԱԳԵՏ
Թեմա 4․ Ֆիզիկական առողջություն կյանքի առաջին տարում
- Ինչպես ճիշտ խնամել երեխային կյանքի առաջին շաբաթներին
- Ինչին հատկապես ուշադիր լինել, ինչ անել, եթե հիվանդ է
- Բոլոր «կարելիներն» ու «չի կարելիները»
- Լացին արձագանք
- Իմունային համակարգ, կոփում
Թեմա 5․ Քուն և ռեժիմ
- Ինչպես կազմակերպել երեխայի առողջ և հանգիստ քունը
- Ինչպես հոգ տանել մոր հանգստի մասին
- Ինչին սպասել երեխայի զարգացման ամեն հաջորդ փուլում
Թեմա 6․ Ամենակարևորը ԿԿ-ի մասին
- Ինչպե՞ս նախապատրաստվել կրծքով կերակրմանը։ Ի՞նչ տանել ծննդատուն
- Ինչո՞ւ կերակրել նորածնին հենց կրծքի կաթով։ Կրծքով կերակրման առավելությունները երեխայի և մայրիկի համար
- Ի՞նչ է խեժը։ Այդ անփոխարինելի «սպիտակ ոսկին»
- Ի՞նչ անել/չանել, որպեսզի ԿԿ հետ կապված խնդիրներ չառաջանան
Հաջող կրծքով կերակրման նախադրյալները - Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ծննդատանը, դրանց լուծումները
- Կրծքով կերակրման հետ կապված հիմնական խնդիրները, դրանց պատճառներն ու լուծման ճիշտ ուղիները
Թեմա 7․ Ամենակարևորը ԿԿ-ի մասին 2
- Ինչպե՞ս նախապատրաստվել ԿԿ ավարտին և ե՞րբ սկսել ներմուծել երեխայի սննդակարգում հավելյալ սնունդ
- ԿԿ և հավելյանի համատեղում
- Ի՞նչ հաստատ չարժե անել ԿԿ-ից հավելյանի անցման ժամանակ
- Հավելյալ սննդի ներմուծման մերթոդները
- Ի՞նչ անել և ի՞նչ չանել, եթե երեխան հրաժարվում է հավելյալ սննդից
Թեմա 8․ Տարիքային առանձնահատկություններ
- Սովորում ենք երեխաների հոգեբանական զարգացման տարիքային առանձնահատկությունները․
- Սովորում ենք ճանաչել տարբեր տարիքում երեխայի կարիքներն ու պահանջմունքները, դրանց արձագանքելու գրագետ և վնասող ձևերը։
Թեմա 9․ Արդյունավետ հաղորդակցում նորածնի և մինչև 1 տ․ երեխայի հետ
- Սովորում ենք ճանաչել, ընդունել ու հասկանալ երեխայի հույզերը, տեսնել նրա վարքի հետևում թաքնված զգացմունքները․
- Սովորում ենք ճիշտ լսել ու արձագանքել երեխային, որպեսզի կառուցենք նրա հետ առողջ, արդյունավետ փոխհարաբերություններ կյանքի առաջին վայրկյաններից։
- Սովորում ենք երեխայի հետ խոսելու, հաղորդակցվելու այնպիսի հմտություններ և մեթոդներ, որ նա մեզ լսի՝ առանց բարկության և բացասական ծնողավարական մոտեցումների
- Սովորում ենք սահմաններ դնելու, կարգապահությանը հասնելու առողջ և արդյունավետ ձևեր, հասկանում ենք պատժի վնասները և քննարկում այլընտրանքներ
Թեմա 10․ Արդյունավետ հաղորդակցում նորածնի և մինչև 1 տ․ երեխայի հետ 2
- Սովորում ենք ճիշտ, առողջ կերպով գովել և խրախուսել երեխային՝ գնահատականներ տալու փոխարեն․ ճանաչում ենք օգտակար և վնասող գովքի տեսակները, զարգացնում ենք երեխայի մոտ առողջ ինքնագնահատական․
- Վերլուծում ենք երեխային շատ փոքր հասակից «դերեր տալու» ու «պիտակներ կպցնելու» իրական վնասները։ Սովորում ենք ճանաչել դրանք, դադարել մեր սխալ հաղորդագրություններով պիտակներ կպցնելն ու ազատում ենք երեխային դրանցից։
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 35 hours
- Skill level All levels
- Language English
- Students 26
- Assessments Yes



