Զայրույթի կառավարման դասընթաց ծնողների համար
Դասընթացը նախատեսված է այն ծնողների համար, ովքեր ցանկանում են զարգացնել բարկությունը, զայրույթը, այլ հույզերը կառավարելու իրենց հմտությունները ու բարելավել երեխաների հետ փոխհարաբերությունները։
Օր 1․ Ինչ է զայրույթը, ինչու եմ ես զայրանում
Կքննարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում զայրույթը՝ որպես հոգեբանական երևույթ, որոնք են դրա առաջացման հաճախ հանդիպող պատճառները։
Օր 2․ Զայրույթի կառավարման սկզբունքներ
Կհասկանանք, թե ինչ է ինքնակարգավորումը, որոնք են զայրույթի կառավարման սկզբունքները, զայրույթի արտահայտման կառուցողական եղանակները։ Կծանոթանանք և միասին կփորձարկենք
Կհասկանանք՝ ինչպես հասնել հուզական հավասարակշռության և պահպանել այն երեխաների և շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում։
զայրույթի կառավարմանն ուղղված տեխնիկաներ։
Օր 3․ Ինչ է ինքնախնամքը, ինչու է այն կարևոր զայրույթի կառավարման հարցում
Կհասկանանք ինքնախնամքի նշանակությունը, ինչպես նաև դրա դերը զայրույթի պոռթկումների կանխարգելման և ինքնակարգավորման հարցում։ Մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու ինքնախնամքի իրենց տարբերակները։
Օր 4․ Հուզական հավասարակշռություն
Կհասկանանք՝ ինչպես հասնել հուզական հավասարակշռության և պահպանել այն երեխաների և շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում։
Օր 5․ Իմ ուժեղ կողմերը՝ որպես ծնող
Կվերլուծենք և կբացահայտենք որպես ծնող մեր ուժեղ և ռեսուրսային կողմերը, որոնք կօգնեն հավասարակշռված ու ներդաշնակ լինել տարբեր իրավիճակներում։
ՆՎԵՐ
Դասընթացի բոլոր մասնակիցները, որպես նվեր, կստանան դասընթացավարներ Լուսինե Աղաբեկյանի և Արմինեի Վարդանյանի հեղինակած գրքերը, այդ թվում՝ զայրույթի կառավարման ուղղված վերջին գիրքը՝ որպես կարևոր լրացում դասընթացում անցած նյութին։
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 54 hours
- Skill level All levels
- Language English
- Students 28
- Assessments Yes



